Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2017 թ.–ի նոյեմբերին աճել է 108 մլն դոլարով` հասնելով 6 404,7 մլն դոլարի

08.01.2018 13:48
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2017 թ.–ի նոյեմբերին աճել է 108 մլն դոլարով` հասնելով 6 404,7 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թվականի նոյեմբերի վերջին կազմել է 6 404,7 մլն դոլար` մեկ ամսում ավելանալով 1,7 տոկոսով կամ 108 մլն դոլարով, հայտնում է ՀՀ ԱՎԾ-ն:

Ըստ տվյալների, 2017-ի նոյեմբերի վերջի տվյալներով հանրապետության արտաքին պարտքը կազմել է 5115,7 մլն դոլարով` մեկ ամսում ավելանալով 62,7 մլն դոլարով:

Արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 4 500,8 մլն դոլարը բաժին է հասնում ՀՀ կառավարությանը (55,4 մլն դոլարի աճ), իսկ ԿԲ–ի պարտքը կազմում է 614,9 մլն դոլար (7,2 մլն դոլարի աճ)։

Հայաստանի ներքին պարտքը նոյեմբերի վերջին կազմել է 1 289 մլն դոլար` ավելանալով 45,3 մլն դոլարով։ Միաժամանակ, մոտ 1 124,8 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերին։ Արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 155,1 մլն դոլար, ներքին երաշխիքները` 9 մլն դոլար։

Հայաստանի պետական պարտքի անվանական ծավալը, 2017 թ.–ի պետբյուջեի համաձայն, կկազմի մոտ 6,245 մլրդ դոլար։–0–

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև