Յունիբանկի ակտիվները գերազանցել են 200 մլրդ ՀՀ դրամը

17.01.2018 11:50
Յունիբանկի ակտիվները գերազանցել են 200 մլրդ ՀՀ դրամը

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. 2017թ.-ին Յունիբանկը արձանագրել է աճի բարձր տեմպ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով` ավելացնելով ակտիվները մինչև 200 մլրդ ՀՀ դրամը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի համար ռեկորդային ցուցանիշն ապահովվել է բնակչության և տնտեսության ռեալ հատվածի վարկավորման ծավալների ընդլայնման, ինչպես նաև աշխատանքի արդյունավետության բարձրացման և պորտֆելի դիվերսիֆիկացման շնորհիվ:

Յունիբանկի վարկային պորտֆելը 2017թ.-ին կազմել է 127 մլրդ ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 13%-ով:

Մանրածախ և անգրավ բիզնես վարկերի հայտերի ուսումնասիրությունը Յունիբանկն իրականացնում է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված ProtoCRM համակարգով: Վարկավորման գործընթացի ավտոմատացումը հնարավորություն է տալիս բանկին առավել արդյունավետ գնահատել հաճախորդի վարկունակությունը, կառուցել հաճախորդի պրոֆիլը` հիմնվելով սեփական վիճակագրական բազայի վրա, և բացառել մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում կայացնելիս:

2017թ.-ին համակարգը մշակել է սպառողական վարկավորման ավելի քան 410 000 հայտ: Մանրածախ վարկերի պորտֆելը գերազանցել է 66.8 մլրդ ՀՀ դրամը, աճը կազմել է 15%: Մանրածախ վարկերի քանակը հաշվետու տարվա ընթացքում աճել է 26%-ով` գերազանցելով 255 000: Նշանակալի աճ է ապահովել նաև քարտային ուղղությունը` քարտերով վարկերի քանակն աճել է 220%-ով և կազմել 26 000: Արձանագրված ցուցանիշները վկայում են Յունիբանկի ծառայությունների նկատմամբ բնակչության մեծ պահանջարկի մասին: Այսօր Յունիբանը սպասարկում է ավելի քան 360 000 հաճախորդի:

2017թ.-ին Յունիբանկը շարունակել է ակտիվ զարգացնել նաև ՓՄՁ-ների վարկավորման ուղղությունը: Բանկի բիզնես վարկավորման պորտֆելն աճել է 10%-ով և կազմել 60 մլրդ ՀՀ դրամ:

«Առաջիկա տարիների ռազմավարությունը ենթադրում է էլ ավելի բարձր աճ և բանկի մասնաբաժնի ավելացում շուկայում: Մինչև 2020թ.-ը մենք նախատեսում ենք ապահովել մանրածախ վարկավորման 45%-ի և կորպորատիվ վարկավորման 35%-ի աճ` նորագույն տեխնոլոգիաների հիման վրա մշակված և հաճախորդների սպասումներին առավելագույնս համապատասխանող ծառայությունների մշակման միջոցով: Բանկային ծառայությունների ժամանակակից սպառողն ակնկալում է նաև իր ֆինանսների հեռահար կառավարման հնարավորություն` աշխարհի ցանկացած կետից: Ահա թե ինչու մենք առաջնորդվում ենք բանկը միշտ հաճախորդի կողքին է սկզբունքով և ձգտում որքան հնարավոր է շատ ծառայություններ տրամադրել օնլայն», - նշել է Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:

Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև