ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 79,3 մլն դոլար

22.01.2018 12:42
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 79,3 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը հունվարի 15-ից 19-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 79,3 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 482 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել 13,1 մլն եվրո և մոտ 1 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 586,84 դրամ և 8,48 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է մոտ 78,5 մլն դոլար, 11,9 մլն եվրո և 471,6 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ դոլարի դիմաց 483,64 դրամ, եվրոյի դիմաց 591,11 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,59 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։

Բացի այդ, հունվարի 8-ից 14-ը ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 59,2 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 39,6 մլն ($1– 481.96)։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև