Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը` 2017 թ.–ի արդյունքներով

23.01.2018 12:24
Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը` 2017 թ.–ի արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը` 2017 թ.–ի արդյունքներով։

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը նախորդ տարի կազմել է 38,3 մլրդ դրամ` մեկ տարի առաջ գրանցված 32,1 մլրդ դրամի համեմատ` ավելանալով 15,56 տոկոսով։ Հանրապետությունում գործող 17 բանկերից միայն երկու բանկ է 2017 թ.–ը ավարտել վնասով (11,8 մլրդ դրամ), մինչդեռ 2016 թ.–ի նույն ժամանակահատվածում վնաս էր կրել 4 բանկ (15,7 մլրդ դրամ)։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն, շահույթի ցուցանիշով առաջատարների հնգյակում են Ամերիաբանկը, Ինեկոբանկը, Արդշինբանկը, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ու Անելիք բանկը։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով, 2017 թ.–ի գործունեության արդյունքով ամենաշահութաբեր բանկն Ամերիաբանկն է, որի զուտ շահույթը կազմել է 7,6 մլրդ դրամ (23,89 տոկոսի աճ)։

Երկրորդ տեղում է Ինեկոբանկը` 7 մլրդ դրամ շահույթով (36,2 տոկոսի աճ)։

Երրորդն Արդշինբանկն է, որը 2017 թվականն ավարտել է 5,69 մլրդ դրամ շահույթով` 2016 թ.–ին գրանցված 22 մլրդ դրամի համեմատ (74,2 տոկոսի անկում)։

Չորրորդ հորիզոնականում ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ է` 5,56 մլրդ դրամ շահույթով` 1,8 մլրդ դրամի համեմատ (եռակի աճ)։

Առաջատարների հնգյակը եզրափակում է Անելի բանկը, որի շահույթը տարվա արդյունքում կազմել է 4,2 մլրդ դրամ` 2016 թ.–ին գրանցված 1,1 մլրդ դրամի համեմատ (աճ` 3,8 անգամ)։

Բանկերի վարկանիշը կազմելու համար աղբյուր է հանդիսանում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» տեղեկագիրը։

Այս տեղեկագիրն ու գործակալության մյուս ինֆորմացիոն պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարկետինգի բաժին (е-mail: [email protected])։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև