ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակը 5020 հայտ է դիտարկել 2017 թվականին

24.01.2018 15:42
ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակը 5020 հայտ է դիտարկել 2017 թվականին

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակում 2017 թվականին ֆինանսական կազմակերպությունների վերաբերյալ 5020 բողոք է ստացվել, ինչը 6.02 տոկոսով ավելի է 2016 թվականի ցուցանիշից, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը։

Նրա խոսքով, այս պահին դիտարկման փուլում է ևս 217 բողոք։

«Ֆինանսական հաշտարարի գրասենյակի միջնորդությամբ ֆինանսական կազմակերպությունները հաճախորդներին ավելի քան 181 մլն դրամ են փոխխհատուցել»,– ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ բողոքների հիմնական մասը բաժին է ընկնում ապահովագրական ընկերություններին, հիմնականում, ԱՊՊԱ–ի ոլորտում, որտեղ առանձնացվում են բողոքների երեք հիմնական խմբեր` անհամաձայնություն փոխհատուցման չափի հետ, դեպքեր, երբ ապահովագրական ընկերությունները փոխհատուցումներ չեն տրամադրում և սուբրոգացիա (ապահովագրական ընկերության` վճարված ապահովագրական փոխհատուցումը վճարելու պահանջը)։

Նրա խոսքով, երկրորդ տեղում են բանկերի և վարկային կազմակերպության նկատմամբ բողոքները, որոնք առավելապես վերաբերում են սպառողական վարկավորման, վարկավորման և ավանդների պայմանագրերի հետ կապված հարաբերությունների հարցերին։

ԱՊՀ երկրների թվում Ֆինանսական հաշտարարի համակարգի առաջին գրասենյակը սկսել է գործել Հայաստանում 2009 թվականի հունվարի 24–ից։ Կառույցի գործունեությունն ուղղված է Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց պահանջների օպերատիվ, արդյունավետ և անվճար դիտարկմանը և հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ բնակչության վստահության մեծացմանը։ ($1 – 481,17 դրամ)։  -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև