ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սուպերդրույք» ծառայության շրջանակում իր հաճախորդներին ավելի քան 80 մլն դրամ է վերադարձրել

25.01.2018 16:51
ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սուպերդրույք» ծառայության շրջանակում իր հաճախորդներին ավելի քան 80 մլն դրամ է վերադարձրել

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկում շարունակում է գործել «Սուպերդրույք» ծառայությունը, որի շրջանակներում վարկառուներին վերադարձվում է ապառիկ վարկի մայր գումարի մինչև 20%-ը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Այն հաճախորդները, ովքեր ձևակերպում են ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկում և պարտաճանաչ կերպով կատարում են իրենց ամսական վարկային պարտավորությունները (առնվազն 6 ամիս), ապառիկ վարկի ամբողջական մարման պահին ստանում են վարկի մայր գումարի մինչև 20%-ի չափով հետվերադարձ:

«Արդեն ավելի քան 15 000 վարկառուներ, ովքեր ՎՏԲ-Հայաստան Բանկում ձևակերպել են ապառիկվարկ, «Սուպերդրույք» ծառայության շրջանակներում ետ են ստացել ավելի քան 80 մլն ՀՀ դրամ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորումն իրականացվում է շահավետ պայմաններով: Վարկը ձևակերպվում է տեղում՝ Հայաստանի ավելի քան 300 առևտրային կետերում, առանց բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության և հաճախորդների կողմից փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացմամբ (միայն անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալականքարտ): Վարկի տրամադրման մասին որոշումն ընդունվում է բանկի կողմից միջինում 10 րոպեիընթացքում:

«Ապառիկ վարկավորման պայմանների և «Սուպերդրույք» ծառայության մասին ավելի մանրամասնկարելի է տեղեկանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում՝ հղումով, բանկի ցանկացած մասնաճյուղում և զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով», - նշվում է հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև