ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 78,4 մլն դոլար

29.01.2018 13:02
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 78,4 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը հունվարի 22-ից 24-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 78,4 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 480,31 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել 7,8 մլն եվրո և մոտ 1,2 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 589,33 դրամ և 8,48 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է մոտ 91 մլն դոլար, 14,1 մլն եվրո և 466 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ դոլարի դիմաց 481,65 դրամ, եվրոյի դիմաց 593 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,58 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։

Բացի այդ, հունվարի 15-ից 21-ը ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 79,6 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 56,1 մլն ($1– 480,6)։ -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև