Հայաստան համախառն պետական պարտքը 2017 թ.–ին աճել է 14 տոկոսով` մինչև 6 774,6 մլն դոլար

31.01.2018 17:46
Հայաստան համախառն պետական պարտքը 2017 թ.–ին աճել է 14 տոկոսով` մինչև 6 774,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի վերջին կազմել է 6 774,6 մլն դոլար` 2016 թ.–ի վերջի համեմատ ավելանալով 14 տոկոսով կամ 832,5 մլն դոլարով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ, պետական պարտքը դեկտեմբերի վերջին, նախորդ ամսվա համեմատ, աճել է 343,9 մլն դոլարով։

ԱՎԾ–ի տվյալներով, հանրապետության արտաքին պետական պարտքը 2017 թ.–ի վերջին կազմել է 5 494,9 մլն դոլար` տարվա ընթացքում ավելանալով 14,3 տոկոսով կամ 689,3 մլն դոլարով։

Արտաքին պետական պարտքի  կառուցվածքում մոտ 4 893,3 մլն դոլարը բաժին է հասնում ՀՀ կառավարությանը (592,4 մլն դոլարի աճ), իսկ ԿԲ–ի պարտքը կազմում է 601,5 մլն դոլար (96,5 մլն դոլարի աճ)։

Հայաստանի ներքին պարտքը 2017 թ.–ի դեկտեմբերի վերջին կազմել 1 279,6 մլն դոլար` ավելանալով 143,2 մլն դոլարով։ Միաժամանակ, մոտ 1 115.5 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերին։ Արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 155,1 մլն դոլար, ներքին երաշխիքները` 9 մլն դոլար։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև