Հայաստանի բանկերը 2017 թվականին պետբյուջե են վճարել 40,5 մլրդ դրամ

02.02.2018 12:54
Հայաստանի բանկերը 2017 թվականին պետբյուջե են վճարել 40,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի 2017 թվականի 1000 խոշորագույն հարկատուների ցանկ են ներառվել երկրում գործող բոլոր առևտրային բանկերը, որոնք պետբյուջե են վճարել 40,5 մլրդ դրամ` 2016 թ.-ի 34,4 մլրդ դրամի համեմատ: Դրա մասին են վկայում Հայաստանի կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի 2017 թ.-ի հրապարակված հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալները:

Ըստ տվյալների, բանկերի կողմից վճարված բոլոր հարկերի կառուցվածքում հարկային մարմինների կողմից հավաքված գումարները կազմել են ավելի քան 40,2 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմիններինը` 278,9 մլն դրամ:

Միաժամանակ, գրեթե 36 մլրդ դրամ կազմել են ուղիղ հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), անուղղակի հարկերը կազմել են գրեթե 2,23 մլրդ դրամ (այդ թվում` ԱՀՀ, ակցիզային հարկը), ևս 2,2 մլրդ դրամ կազմում եմ այլ հարկերը, տուրքերը ու պարտադիր վճարները:

Բանկերի առաջատարների հնգյակում են ներառվել Արդշինբանկը` 4,7 մլրդ դրամ (26-րդ տեղը), ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ` գրեթե 4,2 մլրդ դրամ (29-րդ տեղը), ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 4,18 մլրդ դրամ (30 տեղը), Ամերիաբանկը` 4 մլրդ դրամ (32-րդ տեղը) ու Հայբիզնեսբանկը` 3,3 մլրդ դրամ (43 տեղը):

Հարյուր ամենախոշոր հարկատուների ցանկում են ներառվել Ինեկոբանկը` 3 մլրդ դրամ, Անելիք բանկը` 2,7 մլրդ դրամ, Յունիբանկը` 2,6 մլրդ դրամը, Կոնվերս բանկը` 2,47 մլրդ դրամ, Արարատբանկը` 2 մլրդ դրամ, Արմսվիսբանկը` 1,8 մլրդ դրամ, Հայէկոնոմբանկը` 1,7 մլրդ դրամ:

Հայկական շուկայում այսօր գործում է 17 առևտրային բանկ:

Ընդհանուր առմամբ, խոշորագույն 1000 հարկատուները 2017 թվականին պետբյուջե են վճարել ավելի քան 807,4 մլրդ դրամ, ինչը 12,7 տոկոսով կամ 91,2 մլրդ դրամով ավել է, քան 2016 թվականին ($1 – 480.81 դրամ):-0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև