06.02.2018 17:36
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2018 թվականի հունվարին, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, սպոռաղական գները Հայաստանում աճել են 2,7%-ով, հայտնում է ՀՀ վիճագրական ծառայությունը:
Ընդ որում, հաշվետու ժամանակաշրջանում պարենային ապրանքների գները (այդ թվում`ալհոկոլային խմիչքների ու ծխախոտի) աճել են 4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների գները` համապատասխանաբար 3,5% և 0,6%-ով:
Սույն թվականի հունվարին, 2017 թ.-ի դեկտեմբերին համեմատ, սպառողական գները աճել են 2,7%-ով, ինչը, հիմնականում, պայմանավորված է պարենային ապրանքների ու ալկոհոլային խմիչների գների բարձրացմամբ` 5,7%-ով:
Ըստ պետբյուջեի, գնաճը Հայաստանում 2018թ.–ին նախատեսված է 4% սահմանում (±1,5%)։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: