ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ կկայանա ԶԼՄ-ների միջև շախմատի չորրորդ մրցաշարը

08.02.2018 12:13
ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ կկայանա ԶԼՄ-ների միջև շախմատի չորրորդ մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ և Հայաստանի Շախմատի ակադեմիայի և Sil Maaza ընկերության աջակցությամբ Երևանում կկայանա 4-րդ շախմատի մրցաշարը լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Մրցաշարը կանցկացվի փետրվարի 10-ին ժամը 11-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում (հասցե՝ ք.Երևան, Շևչենկոյի փ.34)։

Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:

Մրցաշարը կանցկացվի մեկ օրվա ընթացքում՝ կսկսվի առավոտյան ժամը 11-ին և կավարտվի 3-4 ժամվա ընթացքում: Այն բաղկացած է 7 մրցափուլից և կանցնի արագ շախմատի մրցակարգով: Ամեն մի խաղի համար մասնակիցներին կտրամադրվի 10 րոպե և 5 վարկյան լրացուցիչ ամեն մի քայլի համար:

Մրցաշարի գլխավոր մրցավարն է նշանակված միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը:

Մրցաշարի մրցանակաբաշխությանը ներկա կգտնվեն և մրցանակներ կհանձնեն Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Համաշխարհային Օլիմպիադայի շախմատի հաղթող, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Հայաստանի շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը և ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

1-3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան գավաթներ, պատվոգրեր և գումարային մրցանակներ միջոցառման հովանավորի՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից: Մրցանակներ կստանան նաև 5 անվանակարգով մասնակիցները՝ 4-րդ տեղ զբաղեցրած ԶԼՄ-ի ներկայացուցիչը, ամենագեղեցիկ հաղթանակի համար, կամքի ուժ դրսևորելու համար, ամենաարագ հաղթանակի համար և ամենատարեց մասնակիցը:

Նախատեսվում է, որ այս տարի կմասնակցի մոտ 30 լրագրող տարբեր ԶԼՄ-ներից:

«Շախմատային մրցաշարի անցկացումը ԶԼՄ-ների միջև նպաստում է շախմատի մասսայականությանը հանրապետությունում: Շնորհակալություն ՎՏԲ-Հայաստան Բանկին այս արդեն ավանդական դարձած մրցումներին աջակցման համար», - նշել է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք` անցած երեք մրցաշարերում՝ 2015, 2016 և 2017 թվականներին, հաղթող է ճանաչվել «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Վադիմ Մկրտչյանը:

Մրցաշարին մասնակցելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 077 181878, 010 550619:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև