Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Իվան Տելեգինը կգլխավորի ՎՏԲ-Հայաստան Բանկը

22.02.2018 10:48
Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Իվան Տելեգինը կգլխավորի ՎՏԲ-Հայաստան Բանկը

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Իվան Տելեգինը կգլխավորի ՎՏԲ-Հայաստան Բանկը:

«Այսօր տնօրենների խորհուրդն ընդունեց իր որոշումը, խորհուրդ տվեց, և մենք հույս ունենք, որ Կենտրոնական բանկի հավանությունից հետո Իվան Տելեգինը կանցնի բանկի առաջին դեմքի պարտավորությունների կատարմանը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց ՎՏԲ խմբի վարչության անդամ, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Խորհրդի նախագահ Վլադիմիր Վերխոշինսկին:

Նրա խոսքով, կադրային այս որոշումն ընդունվել է երկար խորհրդակցություններից հետո զարգացման հաջորդությունն ապահովելու նպատակով:

Միաժամանակ Վերխոշինսկին շնորհակալություն է հայտնել ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևին կատարած աշխատանքի համար: Վերջինս ինը տարի աշխատել է բանկում և դրանցից վեցը` որպես բանկի ղեկավար:

«Բանկի արդյունքները մեզ` գլխամասային բանկին, միշտ ուրախացրել են: Հայաստանում ՎՏԲ-ն հենակետային բանկերից մեկն է, բայց, ցավոք, Յուրին որոշում է կայացրել շարունակել կարիերան, վերադառնալ Ռուսաստան: Նա գլխավորելու է «Открытие» բանկի մոսկովյան բիզնեսը»,- պարզաբանեց նա:

Միաժամանակ ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհրդի ղեկավարը նշեց, որ գլխամասային բանկը գոհ է անձնակազմի և թիմի աշխատանքից:

«Մենք խորհրդակցություն ենք անցկացրել բանկի անձնակազմի հետ, կազմակերպել ռազմավարական նստաշրջան, ես հանդիպել եմ Կենտրոնական բանկի ղեկավարության հետ, քննարկել ենք հանրապետության բանկային համակարգի զարգացման հարցը, բանկային ժամանակակից միտումները և ՎՏԲ-Հայաստան Բանկի զարգացման հարցը»,- ասաց նա:

Խորհրդի ղեկավարը շնորհավորեց Տելեգինին նշանակման կապակցությամբ, համոզմունք հայտնելով, որ նա կարդարացնի ՎՏԲ խմբի վստահությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց Գուսևին աշխատանքի համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև