ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենը կգլխավորի «Открытие» բանկի մոսկովյան բիզնեսը

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը գլխավորելու է «Открытие» բանկի մոսկովյան բիզնեսը, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց ՎՏԲ խմբի վարչության անդամ, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Խորհրդի նախագահ Վլադիմիր Վերխոշինսկին:

«Նա (Գուսևը) որոշում է կայացրել շարունակել կարիերան, վերադառնալ Ռուսաստան»,- ասաց Վերխոշինսկին ասուլիսի ընթացքում:

Միաժամանակ Վերխոշինսկին շնորհակալություն հայտնեց Գուսևին, նշելով, որ գոհ է ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքից:

«Բանկի արդյունքները մեզ` գլխամասային բանկին, միշտ ուրախացրել են: Հայաստանում ՎՏԲ-ն հենակետային բանկերից մեկն է, բայց, ցավոք, Յուրին որոշում է կայացրել շարունակել կարիերան, վերադառնալ Ռուսաստան: Նա գլխավորելու է «Открытие» բանկի մոսկովյան բիզնեսը»,- պարզաբանեց նա:

Խորհրդի ղեկավարը հայտնեց նաև, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը կգլխավորի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն, բանկի տնօրինության անդամ Իվան Տելեգինը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է Հրանտ Հակոբյանի նշանակման մասին՝ որպես Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ

500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ․ ԿԲ

500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ, շրջանառությունից դուրս եկած 2-րդ սերնդի մի շարք թղթադրամների վերաբերյալ որոշումը չի տարածվում 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի վրա, հայտնում են Կենտրոնական բանկից

Փետրվարին Հայաստանի ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը չափավոր է աճել հունվարին գրանցված թռիչքից հետո. Համաշխարհային բանկ

Փետրվարին դեպի Հայաստան ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ ներհոսքը տարեկան կտրվածքով աճել է 5,2%-ով՝ հունվարին արձանագրված 44% թռիչքից հետո։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – April 2026» զեկույցում

 Եվրոն աճել է հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ դոլարն ու ռուբլին նվազել են. ՀՀ ԿԲ

2026 թ.-ի ապրիլի 17-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված  ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ  ապրիլի 16-ի համեմատ նվազել է 0.35 կետով՝ հասնելով 373.81 դրամի

Հայաստանի իշխանություններն ակնկալում են կապիտալի շուկայի արժեքի կրկնապատկում՝ մինչև 1,3 տրլն դրամ 2031թ․–ին․ Փաշինյան

Հայաստանում նախատեսվում է կրկնապատկել կապիտալի շուկայի արժեքը՝ 2025թ․–ին 664 մլրդ դրամից մինչև 1,3 տրլն դրամ 2031թ․–ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img