ՎՏԲ–Հայաստան Բանկը զարգացման նոր հավակնոտ ռազմավարություն է մեկնարկում

22.02.2018 12:29
ՎՏԲ–Հայաստան Բանկը զարգացման նոր հավակնոտ ռազմավարություն է մեկնարկում

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկը հայտարարել է զարգացման նոր ռազմավարության մասին։

Ինչպես չորեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտարարել ց ՎՏԲ Բանկի վարչության անդամ, «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի Խորհրդի նախագահ Վլադիմիր Վերխոշինսկին, բանկի կոլեկտիվի հետ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է որակյալ, շահութաբեր և արդյունավետ աճի ռազմավարությունն ու խոսվել է Հայաստանի տարածքում ունիվերսալ բանկի մոդելով բիզնեսի ակտիվ զարգացման անհրաժեշտության մասին։

«Դա կլինի հավակնոտ ու մոտիվացնող խնդիր կոլեկտիվի համար և այնպիսի արդյունք, որն ի վիճակի կլինի գեներացնել զգալի շահույթ բանկի համար», – ընդգծեց նա։

«Առաջին բանկը Հայաստանում»

Վերխոշինսկին նշեց, որ այդ նպատակին հասնելու համար կա հիանալի հիմք, ղեկավարության աջակցությունն ու չկա խոչընդոտ, որպեսզի բանկի բիզնեսն առաջիկա մի քանի տարում գրանցի առնվազն կրկնակի աճ։

«Ուզում ենք, որպեսզի ռազմավարության հիմքում ընկած լինի «Առաջին բանկը Հայաստանում» նշանաբանը` բոլոր իմաստներով` և′ բիզնեսի չափերի, և′ բիզնեսի նշանակության, և′ առաջատար տեխնոլոգիաների, և′ կոլեկտիվի թիմի իրավասության, և′ գրավչության (որպես գործատու), և′ աճի տեմպերի ու շահութաբերության մասով։ Կարծում եմ, որ ՎՏԲ–Հայաստան Բանկի կոլեկտիվն ի վիճակի է այս ամենն անել երեք տարվա ընթացքում», – ասաց նա։

Ռազմավարության հիմք

ՎՏԲ –Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևն իր հերթին նշեց, որ 2017 թ.–ի հիմնական խնդիրն էր տեխնիկական, վարչական, մարդկային ու կադրային հիմքի մշակումն այնպիսի բիզնեսի կառուցման համար, որը 2018–2020 թթ.–ին կզարգանա նոր գլխավոր տնօրենի ղեկավարությամբ։

«Հիմքը թույլ է տալիս իրականացնել ամենահավակնոտ նպատակները և կարծում եմ, որ կարելի է հանգիստ ասել, որ «Առաջին բանկը Հայաստանում» նշանաբանն այն ռազմավարական նպատակն է, որին ձգտում է ՎՏԲ–Հայաստան Բանկի թիմը» ,– ասաց նա։

Նոր ծառայությունների ներդրում և ծրագրեր

ՎՏԲ–Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Իվան Տելեգինը նշեց, որ նախատեսվում է լավացնել սպասարկման որակը, ինչպես նաև ներդնել մի շարք նոր ծառայություններ։

«Դրա համար մենք կվերակազմավորենք մեր բողոքների կենտրոնը, ստեղծում ենք ստորաբաժանում, որը պատասխանատու կլինի հաճախորդների սպասարկման որակի համար, ինչը, մեր կարծիքով, շատ կարևոր է։ Մենք ստեղծում ենք սպասարկման նոր` հեռահար խողովակներ։ 2017 թ.–ին իրականացրել և շահագործման ենք հանձնել մոբայլ բանկինգն ու նախատեսում ենք զարգացնել լրացուցիչ ծառայություններ դրա հիման վրա», – ասաց նա։

Տելեգինը նաև նշեց, որ 2018 թ.–ին նախատեսվում է բացել ավտոմատ ինքնասպասարկման շուրջ 35 գոտի, ինչը թույլ կտա հաճախորդներին բացի մոբայլ բանկինգից օգտվել սպասարկումից 24/7 ռեժիմում։

«Նախատեսում ենք աշխատանք իրականացրել World Black Edition պրեմիալ քարտերի թողարկման ուղղությամբ։ Փաստորեն, այս ծառայությունը կիրագործվի արդեն մարտից բանկի պրեմիալ հաճախորդների համար։ Բացի այդ, մենք լուրջ ծրագրեր ունենք`կապված հիփոթեքային և ավտովարկավորման զարգացման հետ։ Դրանք կլինեն ուշադրության առանցքում 2018 թ.–ին», – ասաց Տելեգինը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

«ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ–ի տնօրենների խորհուրդը փետրվարի 21–ին որոշում է ընդունել ՎՏԲ–Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Իվան Տելեգինին առաջարկել ՎՏԲ–Հայաստան Բանկի նախագահի պաշտոնին։ Յուրի Գուսևը որոշել է իր կարիերան շարունակել Ռուսաստանում և կտեղափոխվի «Открытие» բանկ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև