ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 80,2 մլն դոլար

26.02.2018 13:51
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 80,2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը փետրվարի 19-ից 23-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 80,2 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 480 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել 8 մլն եվրո և մոտ 978,5 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 592,55 դրամ և 8,45 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է մոտ 79,5 մլն դոլար, 17,1 մլն եվրո և 533,8 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ դոլարի դիմաց 481,26 դրամ, եվրոյի դիմաց 594,85 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,55 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։

Բացի այդ, փետրվարի 12-ից 18-ը ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 54,5 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 35,5 մլն ($1– 480,63)։ -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև