Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2018 թ.-ի հունվարին աճել է 1,8%-ով` մինչև 6 898.1 մլն դոլար

28.02.2018 14:51
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2018 թ.-ի հունվարին աճել է 1,8%-ով` մինչև 6 898.1 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2018 թ.-ի հունվարի վերջին կազմել է 6 898.1 մլն դոլար` մեկ ամսում աճելով 1,8%-ով կամ 123,5 մլն դոլարով, հայտնում է ՀՀ ազգային վիճագրական ծառայությունը:

Ըստ ԱՎԾ-ի տվյալների, 2018 թ-ի հունվարի վերջին հանրապետության արտաքին պետական պարտքը կազմել է 5 575.5 մլն դոլար` աճելով 80,6 մլն դոլարով:

Արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 4 963 մլն դոլարը բաժին է հասնում ՀՀ կառավարության պարտքին (69.6 մլն դոլարի աճ), իսկ Կենտրոնական բանկի պարտքը կազմել է 612.4 մլն դոլար (10,9 մլն դոլարի աճ):

Հայաստանի ներքին պարտքը 2018 թ.-ի հունվարի վերջի տվյալներով կազմել է 1 322,6 մլն դոլար` աճելով 42,8 մլն դոլարով: Ընդ որում, գրեթե 1 160.6 մլն դոլար բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերին, պետական պարտատոմսերը  արտարժույթով կազմել են 152.9 մլն դոլար, ներքին երաշխիքները` 9 մլն դոլար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև