Գարնանամուտի նվեր կանանց՝ Կոնվերս Բանկից

01.03.2018 10:51
Գարնանամուտի նվեր կանանց՝ Կոնվերս Բանկից

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը  Գարնանային տոների կապակցությամբ հայտարարում է ավանդական ակցիաների մեկնարկի մասին, որոնցից առաջինի շրջանակ  մարտի 1-ից ապրիլի 7-ը կանայք Կոնվերս Բանկի  մասնաճյուղերում Woman’s պլաստիկ  քարտ կկարողանան ստանալ սպասարկման վճարի 50% նվազեցված գնով (միայն առաջին տարվա համար) և օգտվել վարկային սահմանաչափից, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս Woman’s քարտապանների համար նախատեսված զեղչային և Cashback ակցիաներով: Այս ակցիայի շրջանակում 36 ամիս ժամկետով  և առավելագույնը 1 միլիոն դրամի չափով վարկային սահմանաչափ կարող են ստանալ Բանկի բոլոր Woman’s քարտապանները», - հայտնեցին Բանկից` նշելով, որ Woman’s քարտերը իրենց տեսակով եզակի են Հայաստանում և մշակվել են՝ հաշվի առնելով կանանց նախասիրությունները:

Մասնավորապես, Woman’s պլաստիկ քարտերը մյուսներից տարբերվում են ոչ միայն յուրօրինակ դիզայնով, այլև քարտապաններին հնարավորություն են տալիս օգտվել պարբերաբար կանանց համար գործարկվող պրոդուկտներից, զեղչային և cashback ակցիաներից:

Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 6-ից 8-ը կանցկացվի Կոնվերս Բանկի ավանդական Cashback ակցիան, որից կարող են օգտվել Բանկի բոլոր քարտապանները: Այդ օրերին, կատարելով անկանխիկ  գնումներ բանկի գործընկերխանութներում և վաճառակետերում, հաճախորդները կստանան գործարքի կամ գործարքների գումարի աննախադեպ՝ 25%-ի չափով հետվերադարձ:

«Cashback ակցիան իրականացվում է հավատարիմ հաճախորդներին խրախուսելու նպատակով և Կանանց միջազգային օրվա կապակցությամբ բանկի քարտապաններին շահավետ գնումների հնարավորություն է ընձեռում գործընկերների ցանցում, ուր ներառված են օծանելիքի, հագուստի, կոշկեղենի, զարդերի, աքսեսուարների, նվերների, քաղցրավենիքի և այլ խանութ-սրահներ»,- եզրափակել են Բանկում:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ և այստեղ։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև