ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 78,9 մլն դոլար

12.03.2018 12:39
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 78,9 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը փետրվարի 26-ից 23-ը մարտի 2–ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 78,9 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 480,19 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։
Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել 10 մլն եվրո և մոտ 587,85 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 587,85 դրամ և 8,51 դրամ միջին կշռված փոխարժեքներով։
Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է մոտ 85,7 մլն դոլար, 16,6 մլն եվրո և 591,3 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ դոլարի դիմաց 481,50 դրամ, եվրոյի դիմաց 591,30 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8.60 դրամ միջին կշռված փոխարժեքներով։
Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։
Բացի այդ, փետրվարի 19-ից 25-ը ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 54,3 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 39,1 մլն ($1– 480,73)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև