ՎՏԲ-Հայաստան բանկի տեղեկատվական կենտրոնը կաշխատի 24/7 ռեժիմով

13.03.2018 12:58
ՎՏԲ-Հայաստան բանկի տեղեկատվական կենտրոնը կաշխատի 24/7 ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Հաճախորդներին առավել հարմարավետ սպասարկում տրամադրելու նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարացրել է Տեղեկատվական կենտրոնի աշխատաժամերը, անցնելով շուրջօրյա ռեժիմի, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

ՎՏԲ-Հայաստան բանկի տեղեկատվական կենտրոնը սկսել է իր աշխատանքը 2011թ.-ին: Տեղեկատվական կենտրոնի խնդիրներից էին. Բանկի գործող և պոտենցիալ հաճախորդներին ապահովել որակյալ տեղեկատվական-հաղորդակցական աջակցություն, տրամադրել օպերատիվ օգնություն հաճախորդներին՝ առաջացող խնդիրների լուծման համար:

«ՎՏԲ-Հայաստան բանկի տեղեկատվական կենտրոնի հեռախոսավարները տրամադրում են լիարժեք տեղեկատվություն բանկի պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ, բացատրում քարտային գործարքների մանրամասները, օգնում հեռահար սպասարկման գործարքների անցկացման գործում, ինչպես նաև աջակցություն են ցուցաբերում ցանկացած վարկային հայտ ներկայացնելիս», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Տեղեկատվական կենտրոնի աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ հաճախորդները գոհ են սպասարկման որակից, իսկ հեռախոսավարների կողմից ընդունվող հեռախոսազանգերի թիվը շարունակաբար աճում է, հասնելով օրական մինչև 1 000 - 1 500 զանգի:

Տեղեկատվական կենտրոնը դարձել է կարևոր հաղորդակցական հարթակ բանկի և հաճախորդի միջև:

«Տեղեկատվական կենտրոնը իրականացնում է նաև գործառնական սպասարկում, մասնավորապես, բոլոր դրամական փոխանցումների համակարգերի միջոցով ստացված փոխանցումների հաշվեգրում բանկի գործող քարտերին, “Հեռախոս բանկինգ” ծառայությանը միացված հաճախորդների բոլոր հաշիվների շուրջ գործարքների իրականացում՝ հաճախորդի զանգի և պատշաճ նույնականացման հիման վրա,պլաստիկ քարտերի բացում», - հայտնում են բանկից:

Բանկի Տեղեկատվակ կենտրոնը աշխատում է հաճախորդների հետ հաղորդակցության 4 ուղիներով. Հեռախոսազանգեր, Skype` առցանց գրագրություն և տեսազանգեր, էլեկտրանային փոստ, ֆեյսբուք (առցանց խորհրդատվություն և պատասխաններ հաճախորդների հարցերին):

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև