13.03.2018 18:42
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2017 թվականին կրճատվել է տնտեսական հանցագործությունների թիվը, հայտնում է ՀՀ ազգային վիճագրական ծառայությունը:
Ըստ ԱՎԾ–ի տվյալների, տնտեսական հանցագործությունների թիվը 2017 թ.-ին կազմել է 553 դեպք` 2016 թ.-ի 602 դեպքի համեմատ: Ընդ որում, անցած տարի կեղծ փողերի կամ արժեթղթերի պատրաստմանը, պահեստավորմանը կամ իրացմանը վերաբերողհանցագորրծությունների թիվը կազմել է 92 դեպք` 2016 թ.-ի 172 դեպքի համեմատ։
2017 թ.-ին գրանցվել է այլ տեսակի տնտեսական հանցագործությունների 461 դեպք` 2016 թ.-ի 430–ի համեմատ։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում 2017 թ.-ին արձանագրվել է 20 284 դեպք` 2016 թ.-ի 18 764 դեպքի համեմատ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: