Moody’s գործակալությունն Արդշինբանկի վարկանիշի հեռանկարը գնահատել է դրական

16.03.2018 20:31
Moody’s գործակալությունն Արդշինբանկի վարկանիշի հեռանկարը գնահատել է դրական

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը, վերահաստատելով  Արդշինբանկի վարկանիշները, բարձրացրել է դրանց հեռանկարը՝ «կայուն»-ից դարձնելով «դրական», հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Արդշինբանկին շնորհված են երկարաժամկետ տեղական արժութային ավանդների  (LT Bank Deposits (Local Currency)) և Ոչ ստորադաս, չապահովված պարտատոմսերի (Senior Unsecured Regular Bond/Debenture) «B1» վարկանիշները:

Վարկանիշային գործակալությունը տրամադրել է վարկանիշի իր մեկնաբանություններն ու մասնավորապես նշել, որ 2017 թվականի վերջի ցուցանիշներով Բանկը հանդիսանում է Հայաստանի համակարգային բանկերից մեկը: Բանկի վարկանիշի հեռանկարի բարձրացումը հետևել է 2018թ. մարտի 9-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի հեռանկարի բարձրացմանը:

«Բանկին շնորհվել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչն երկրում մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ է», – նշվում է բանկի կայքում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև