ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 194,2 մլն դոլար

19.03.2018 16:25
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 194,2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը մարտի 5-ից 17-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 194,2 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 480 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել 19,4 մլն եվրո և մոտ 1,65 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 590,60 դրամ և 8,39 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է մոտ 166,5 մլն դոլար, 30,8 մլն եվրո և 1,67 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ դոլարի դիմաց 481,18 դրամ, եվրոյի դիմաց 594,59 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8.47 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։

Բացի այդ, փետրվարի 26-ից մարտի 11-ը ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 97,3 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 72,5 մլն ($1– 480,39)։ -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև