ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ աջակցում է համայնքի զարգացման նոր ձևաչափի ձևավորմանը

23.03.2018 13:52
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ աջակցում է համայնքի զարգացման նոր ձևաչափի ձևավորմանը

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կազմակերպած «Համայնքի զարգացման նոր ձևաչափ» միջոցառման շրջանակում բանկը հայտարարեց էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համայնքային ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորման ծրագրի մասին, որը իրականացվում է ՀՀ կառավարության, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Բանկը սկսել է վարկային միջոցների տրամադրումը, և արդեն կա ավարտված ծրագիր, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն իր խոսքում նշեց. «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը այն եզակի բանկերից է, որ իրականում ռիսկի է գնում, բայց համայնքների էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման համար իրականացվող ներդրումները կատարվող խնայողությունների հաշվին ծածկվում են, և հանգիստ կարելի է այդ քայլին գնալ»:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը իր խոսքում նշեց. «Համայնքների կայուն և շարունակական զարգացման համար պետք է լուծել ենթակառուցվածքների հարցը: Այս մասով կարևորագույն և առաջնային քայլը համայնքներում մաքուր էներգիա արտադրող և խնայող ենթակառուցվածքների ստեղծումն է, որի համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ արդեն իրականացնում է Հայաստանի համայնքների ֆինանսավորում։ Մաքուր էներգիա արտադրող համակարգը համայնքի կայուն զարգացման բաղադրիչներից միայն մեկն է, բայց նաև կարևորագույնը, որը համայնքին հնարավորություն է տալու իրենց առավելությունները վերածելու բիզնես արժեքի»։

Նա նաև հավելեց, որ համայնքներում բիզնես գործունեություն ծավալած տնտեսվարողներին մենակ չենք թողնելու և բոլոր հնարավոր ճանապարհներով աջակցելու ենք նրանց՝ սկսած կամ արդեն ծավալած բիզնեսի ֆինանսավորումից մինչև նշված առավելությունները ճիշտ կառավարելու և հավելյալ արդյունք ստեղծելու հարցում։

«Ֆինանսավորումը կիրականացվի բացառապես հայկական դրամով, առանց սպասարկման վճարների, տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով և մինչև 5 տարի մարման ժամկետով», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ –ը ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի ստեղծումն իրականացվել է եռափուլ ծրագրի միջոցով Ֆրանսիական Credit Agricole բանկի Credit Agricole Consultant խորհրդատվական ծառայության, հոլանդական Rabobank և գերմանական DG-Ագրոպրոգրեսս ընկերությունների հետ համատեղ: Բանկը 2009թ.-ի փետրվարի 26-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ: Ընկերությունը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև հանդիսանում էԴեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.acba.am:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև