ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը բացառիկ ֆինանսավորում է առաջարկում Mercedes Benz-ի մոդելային շարքի համար

26.03.2018 21:13
ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը բացառիկ ֆինանսավորում է առաջարկում Mercedes Benz-ի մոդելային շարքի համար

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Դայմլեր Կոնցեռնի պաշտոնական ներկայացուցիչ «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը և ԱԳԲԱ Լիզինգը համատեղ իրականացրեցին Mercedes Benz կոմերցիոն ավտոմեքենաների նոր մոդելների շնորհանդեսը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Երկար տարիների գործընկերների՝ այս անգամ մեկնարկած լիզինգային արշավի շրջանակում հաճախորդները կարող են ձեռք բերել Vito Van, Vito Tourer, Sprinter, Sprinter Classic կոմերցիոն դասի մեքենաներն ԱԳԲԱ Լիզինգի կողմից առաջարկվող ֆինանսավորման բացառիկ պայմաններով՝ տարեկան 4.9 % տոկոսադրույքով (ԱՄՆ դոլար), սկսած 10 % կանխավճար, 2 տարի մարման ժամկետով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց Mercedes Benz-ի ամբողջական կոմերցիոն շարքը, և մենք մեքենաների ձեռքբերման համար լիզինգի միջոցով առաջարկում ենք բացառիկ պայմաններով ֆինանսավորում։ Առաջարկը գործում է ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար»,- իր խոսքում նշեց ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը։

Ավանգարդ Մոթորսը նույնպես ունի հատուկ կոմերցիոն առաջարկ. Սերվիս Փաթեթ, «թրեյդ-ին» տարբերակ, ապահովագրական հատուկ փաթեթ, թափքի վերասարքավորում, թափքի ձևափոխում, ձեռքբերման հատուկ ֆինանսական պայմաններ: Առաջարկը հնարավորություն կընձեռի մոդեռնիզացնել տրանսպորտային պարկը:

Ավանգարդ Մոթորսի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշեց․ «Մատչելի գինն ու հուսալիությունը լիովին բնորոշում են նոր մոդելային շարքի կոմերցիոն մեքենաները, որոնք  ամբողջովին  հարմարեցված են  հայաստանյան պայմաններին»:

ԱԿԲԱ Լիզինգը Հայաստանում առաջին գրանցված լիզինգային ընկերությունն է և հանդիսանում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ դուստր ընկերությունը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ –ը ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի ստեղծումն իրականացվել է եռափուլ ծրագրի միջոցով Ֆրանսիական Credit Agricole բանկի Credit Agricole Consultant խորհրդատվական ծառայության, հոլանդական Rabobank և գերմանական DG-Ագրոպրոգրեսս ընկերությունների հետ համատեղ: Բանկը 2009թ.-ի փետրվարի 26-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ: Ընկերությունը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև հանդիսանում էԴեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.acba.am:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև