Հայաստանի ՊՆ–ն զինծառայողներին 5%–ով և արտոնյալ պայմաններով հիփոթեք է առաջարկում

06.04.2018 14:57
Հայաստանի ՊՆ–ն զինծառայողներին 5%–ով և արտոնյալ պայմաններով հիփոթեք է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պաշտպանության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը, որի համաձայն, Հայաստանի ԶՈՒ գործող սպաները հնարավորություն կունենան ձեռք բերելու կամ կառուցելու բնակարաններ`արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքի միջոցով։ Այդ մասին հաղորդվում է նորմատիվ ակտերի նախագծերի միասնական պորտալում։

Համաձայն ներկայացված ծրագրի, զինծառայողները կկարողանան կառուցապատողներից բնակարաններ կամ բնակելի տներ ձեռք բերել կամ կառուցել 20 տարի ժամկետով հիպոտեկային արտոնյալ վարկավորման ծրագրից առավելագույնը 9% տարեկան տոկոսադրույքով։

Միաժամանակ պետությունը կսուբսիդավորի տոկոսադրույքի 4 տոկոսը, իսկ մյուս 5 տոկոսը կվճարեն վարկառուները եկամտահարկից։ Բացի այդ, ծրագրով նախատեսվում է բնակարանի արժեքի նախավճարի 10 տոկոսի սուբսիդավորում։ Ծրագրի շրջանակում բնակարանի ձեռքբերման կամ կառուցման համար առավելագույն գումարը կազմում է 28 500 000 դրամ։

Ծրագրի շահառուներ տարեկան կարող են դառնալ Հայաստանի պաշտպանության նախարարության 400 զինծառայող, ոստիկանության 37 ծառայող, Ազգային անվտանգության ծառայության 25 և Քրեակատարողական ծառայության 5 ծառայող։

Ծրագիրը նախատեսված է 10 տարով ($1 - 480,21 դրամ)։ -0-

 

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև