Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Roadshow ICO` 10 մլրդ դոլարի ներդրումային հիմնադրամների մասնակցությամբ

11.04.2018 20:01
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Roadshow ICO` 10 մլրդ դոլարի ներդրումային հիմնադրամների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./ԱՌԿԱ/. Երևանում ապրիլի 22–ին կկայանա Armenian Blockchain Forum առաջին միջազգային համաժողովը, որին կմասնակցեն բլոքչեյն տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներ աշխարհի 20 երկրներից։

Armenian Blockchain Forum–ն առաջատար ընկերությունների, մասնագետների և գործարարների պրակտիկ գիտելիքների միավորման տեղեկատվական–կրթական հարթակ է, որի նպատակն է Հայաստանում տեխնոլոգիական ընկերությունների հըամար զարգացման բարենպաստ պայմանների ստեղծումը։

«Բլոքչեյն տեխնոլոգիաների ներդրման և օգտագործման հետ կապված թեման օրեցօր դառնում է ավելի արդիական, քանի որ դրա ազդեցությունը զգացվում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում»,– չորեքշաբթի ասաց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիր Տարասյանը` պատմելով համաժողովի մասին։

Ըստ նրա, Armenian Blockchain համաժողովը թույլ կտա վերհանել այդ ոլորտի խնդիրներն ու ռիսկերը, ինչպես նաև ավելի լավ ծանոթանալ Հայաստանում կառավարության թվային օրակարգի շրջանակում Հայաստանի տնտեսությունում բլոքչեյն տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների հետ։

Armenian Blockchain Forum–ը բաղկացած է երեք բաժիններից, այդ թվում` լիագումար նիստից, որոնց ընթացքում կանցկացվեն բլոքչեյն տեխնոլոգիաների ապագային և  ICO (Initial Coin Offering -  դրամների (տոկեն) առաջնային տեղաբաշխում) նախագծերին նվիրված քննարկումներ։

Համաժողովի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Roadshow ICO, որի մասնակցությունն արդեն հաստատել են ավելի քան 30 ներդրողներ աշխարհի 20 երկրներից, մասնավորապես` Հայաստանից, ԱՄՆ–ից, Իռլանդիայից, Չինաստանից, Շվեյցարիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Կանադայից, Հոնկոնգից և այլն։ Համաժողովին մասնակցող հիմնադրամների համախառն կապիտալը կազմում է 10 մլրդ դոլար։

Համաժողովի «Տեխնոլոգիական հարթակների պայքար» հիմնական նստաշրջանին կմասնակցեն ամենատարածված մասնագիտական լուծումների` Hyperledger,Ethereum և NEM–ի ստեղծողները։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև