ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 93.6 մլն դոլար

16.04.2018 13:17
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 93.6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերն ապրիլի 9-ից 13-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 93,6 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 481,97 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել 9,2 մլն եվրո և մոտ 1,1 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 591.79 դրամ և 7,69 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է մոտ 97,1 մլն դոլար, 17,2 մլն եվրո և 888,7 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ դոլարի դիմաց 483,42 դրամ, եվրոյի դիմաց 595,87 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7.91 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։

Բացի այդ, ապրիլի 2–ից 8–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 46,6 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 28,9 մլն ($1– 482.92 դրամ)։ -0-

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև