Կոնվերս Բանկը հանդես կգա որպես Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնի հովանավոր

20.04.2018 20:20
Կոնվերս Բանկը հանդես կգա որպես Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնի հովանավոր

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնի հովանավորն է, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, նախատեսվում է, որ սիրողական վազքի մարաթոնին կմասնակցի մոտ հազար վազորդ:

«Բանկը  պարբերաբար աջակցում է նման միջոցառումների կազմակերպմանը՝ իր ավանդը ներդնելով առողջ ապրելակերպի խրախուսման, սպորտի հանրայնացման հարցում: Ըստ որում, մենք հանդես ենք գալու ոչ միայն որպես մարաթոնի հովանավոր, այլև  մասնակից»,- հայտնել են Կոնվերս բանկից:

Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկ հովանավորել է նաև  նախորդ տարի՝ աշնանը կայացած Վազքի կիսամարաթոնը, իսկ բանկի  աշխատակիցների թիմը՝ վազորդների հետ, հաղթահարել է վազքի բոլոր բարդությունները:

«Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում սա այս տարի առողջ ապրելակերպի խրախուսմանը միտված առաջին նախաձեռնությունն  է: Առաջիկայում բանկը կսկսի ևս մեկ՝ ավելի լայնամասշտաբ նախագծի իրականացում, որի շրջանակներում Երևանի, Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի բնակիչների համար կկառուցվեն մարզահրապարակներ»,– նշել են բանկում:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև