Կոնվերս Բանկը հայտարարում է CashBack արգենտինական գինու համար

25.04.2018 13:15
Կոնվերս Բանկը հայտարարում է CashBack արգենտինական գինու համար

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը մինչև ապրիլի 29 կայանալիք «Արգենտինական գինուշաբաթի» շրջանակում իր գործընկերների ցանցում հայտարարում է  25տոկոսի CashBack` արգենտինական գինիների համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

CashBack-երը հաճախորդների խրախուսմանը միտված լավագույն, ամենարդյունավետ լոյալության ծրագրերից են, որոնք մի կողմից թույլ են տալիս հաճախորդներին գնումներ կատարելիս հետ ստանալ գործարքի գումարի մի մասը՝ խնայելով գումար, մյուս կողմից էլ խթանում են անկանխիկ գործարքները:

«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս CashBack ակցիաներով և, այս առումով, հաճախորդներին հետ վերադարձված գումարի ծավալով հայաստանյան առաջատարներից է: Ըստ որում, մենք առանձնանում ենք ոչ միայն նման առաջարկների մեծ հաճախականությամբ, այլև հետ վերադարձվող գումարի չափով՝ 25 տոկոս CashBack-ը աննախադեպ էՀայաստանում», - նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ, 2014թ –ից ի վերԿոնվերս Բանկի հայտարարած CashBack ակցիաների ընթացքում Բանկի հաճախորդներին է վերադարձվել ավելի քան 260 մլն դրամ:

Զուգահեռաբար, յուրաքանչյուր գնման համար հաճախորդները ստացել ենԿոնվերս Միավորներ, որոնք կարող են փոխանակել նվերներով Բանկի գործընկերների ցանցում:

«Առաջիկայում ևս Կոնվերս Բանկը հանդես կգա նման շահավետ ակցիաներով՝ իր քարտապան հաճախորդներին շահավետ գնումների և խնայելու հնարավորություն տալով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ակցիայի մանրամասներներին և գործընկերային ցանցին հնարավոր է ծանոթանալ այս հղմամբ։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև