Արարատբանկը Հոլանդական զարգացման բանկից 20 մլն դոլարի վարկ է ներգրավել

27.04.2018 16:15
Արարատբանկը  Հոլանդական  զարգացման բանկից  20 մլն դոլարի վարկ է ներգրավել

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արարատբանկը Հոլանդական  զարգացման բանկից  (FMO) 20 մլն ԱՄՆ դոլար վարկ կստանա, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, վարկն ուղղված կլինի ՓՄՁ ոլորտի,  ձեռնարկատեր կանանց և մինչև 35 տարեկան  երիտասարդների բիզնես ծրագրերի, ինչպես նաև վերջիններիս մանրածախ  վարկավորմանը:

Համագործակցության հերթական ծրագրի շրջանակում,  ՓՄՁ ոլորտին վարկերը տրամադրվելու են առավելագույնը 1 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում: Ստորագրված նոր վարկային պայմանագրով մինչև 35 տարեկան երիտասարդները ֆինանսավորվում կստանան  ինչպես ստարտափ բիզնեսի իրագործման, այնպես էլ`  կրթական և հիփոթեքային ծրագրերի շրջանակում:   Վարկավորումը կիրականացվի 7 տարի մարման ժամկետով:

«Շատ ուրախ եմ հերթական պայմանագիրը ստորագրել Հոլանդական  զարգացման բանկի հետ: Վստահ եմ, որ այս   միջոցները շահավետ կլինեն Հայաստանի տնտեսության համար, հատկապես, որ  այն ունի նոր բաղադրիչ` երիտասարդների ֆինանսավորումը»,- ասել է Արարատբանկի վարչության նախագահը Աշոտ Օսիպյանը:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ հաջող համագործակցությունը  նպաստել է Հայաստանի տնտեսության շարունակական զարգացմանը: Ֆինանսավորման այս նոր ծրագիրը, կնպաստի, հատկապես, կանանց ու երիտասարդ ձեռնարկատերերի ֆինանսավորմանը և երկրում ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնմանը»,– իր հերթին նշել է Հոլանդական զարգացման բանկի ներդրումների գծով գլխավոր տնօրեն Լինդա Բրոքոյզենը։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն («Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,25 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև