ՎՏԲ-Հայաստան բանկը երկարաձգում է վարկերի մարման ժամկետը

02.05.2018 18:02
ՎՏԲ-Հայաստան բանկը երկարաձգում է վարկերի մարման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Սույն թվականի մայիսի 2-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ վարկերի ժամանակացույցով նախատեսված վարկի մարումները կարելի է իրականացնել մինչև 2018 թվականի մայիսի 31-ը ներառյալ:

«Նշված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում վարկերը չեն  համարվի ժամկետանց, չեն  դասակարգվի և չեն կիրառվի տույժեր և տուգանքներ: Իսկ արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտերի արտոնյալ ժամկետները կհետաձգվեն մինչև մայիսի 18-ը ներառյալ (Classic քարտերի համար նախատեսված մայիսի 5-ի, Gold քարտերի՝ մայիսի 10-ի և Infinite քարտերի՝ մայիսի 15-ի փոխարեն)», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ վարկի մարումները հնարավոր է իրականցնել ոչ միայն բանկի մասնաճյուղերում, այլ նաև  Telcell, Easy Pay վճարային տերմինալների միջոցով և օգտվել ՎՏԲ-Հայաստան բանկի ինտերնետ և Մոբայլ բանկ ծառայություններից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև