Սկսվել է Կոնվերս Բանկի՝ երեք արժույթով պարտատոմսերի տեղաբաշխումը

10.05.2018 10:48
Սկսվել է Կոնվերս Բանկի՝ երեք արժույթով պարտատոմսերի տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 26-ից սկսվել է Կոնվերս Բանկի պարտատոմսերի՝ 2018թ առաջին թողարկման տեղաբաշխումը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսերին զուգահեռ թողարկվել են նաև Եվրո արժույթով պարտատոմսեր:

Դրամային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 3 մլրդ դրամ է՝ տարեկան 9,5 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ: Դոլարային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 10 մլն ԱՄՆ դոլար է՝ տարեկան 5,25 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ: Եվրո արժույթով պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 5 մլն Եվրո է՝ տարեկան 4 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ:

«Բոլոր արժույթներով պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է՝ նախորդ թողարկումների 24 ամիս ժամկետի փոխարեն: Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային է», – նշվում է հաղորդագրության մեջ։

Պարտատոմսերի տեղաբաշխման ավարտը նախատեսված է 2018 թվականի սեպտեմբերի 1-ին, ինչից հետո պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով. https://conversebank.am/en/amdbondsnewissue/, https://conversebank.am/en/usdbondsnewissue/, https://conversebank.am/en/eurbondsnewissue/:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև