Յունիբանկը կաջակցի դպրոցներին

10.05.2018 10:51
Յունիբանկը կաջակցի դպրոցներին

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը, սոցիալական պատասխանատվության քաղաքականության  շրջանակներում, սկսել է դպրոցների բարեկարգման և կահավորման  ֆինանսավորման նոր ծրագրի իրականացում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի աջակցությամբ մարզերի, հատկապես՝ սահմանամերձ գոտիներում գտնվող դպրոցներում կկառուցվեն ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան համակարգչային դասասենյակներ: Այդ կերպ բանկը նպաստում է որակյալ կրթության և ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

«Սոցիալական ծրագրերը միշտ եղել են Յունիբանկի ուշադրության կենտրոնում:     Երեխաներին նեցուկ լինելն այս ուղղության առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ծրագրի շրջանակներում համակարգչային դասասենյակ արդեն իսկ կառուցվել     է Գյումրիում, որի բացումը շուտով կլինի», – նշվում է բանկի հաղորդագրության մեջ։

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև