Կոնվերս Բանկը CashBack ակցիա է հայտարարում «Երևանի Գինու օրեր»–ի շրջանակում

11.05.2018 11:15
Կոնվերս Բանկը CashBack ակցիա է հայտարարում «Երևանի Գինու օրեր»–ի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը հայտարարում է հերթական CashBack ակցիան «Երևանի Գինու օրեր 2018» փառատոնի շրջանակներում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ակցիայի շրջանակներում Բանկն իր քարտապան հաճախորդներին առաջարկում է գնումներ  կատարել  Սարյան փողոցում տեղակայված Կարաս գինու վաճառակետում և ստանալ գնման/գնումների գումարի 25 տոկոսի չափով հետվերադարձ:

«Կոնվերս Բանկը՝ հաճախորդների խրախուսման նպատակով պարբերաբար հայտարարում  է Cashback ակցիաներ, իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով շահավետ գնումներ իրականացնել առևտրի և ծառայությունների ոլորտում Բանկի  գործընկերների ցանցում: Cashback ակցիաների շրջանակներում մենք ոչ միայն հաճախորդներին ենք վերադարձնում գնումների գումարի մինչև 25 տոկոսը, այլև քարտապաններին հնարավորություն տալիս կուտակել Կոնվերս Միավորներ և դրանք նվերներով փոխանակել Բանկի գործընկերային ցանցում»,-ասաց Կոնվերս Բանկի Մանրածախ դեպարտամենտի  տնօրեն Գրիգոր Բաղդասարյանը:

Բաղդասարյանի խոսքով, 2014- 2018թթ Կոնվերս Բանկը CashBack ակցիաների շրջանակներում  բանկի հաճախորդներին է վերադարձրել ավելի քան 260  մլն  դրամ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև