Կոնվերս Բանկը մասնակցել է ՀԱՀ–ում կայացած Կարիերայի տոնավաճառին` հանդես գալով շահավետ առաջարկներով

11.05.2018 18:31
Կոնվերս Բանկը մասնակցել է ՀԱՀ–ում կայացած Կարիերայի տոնավաճառին` հանդես գալով շահավետ առաջարկներով

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 11-ին Կոնվերս Բանկը մասնակցել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կայացած Կարիերայի տոնավաճառին՝ այդ ԲՈՒՀ-ի սաներին ներկայանալով շահավետ առաջարկներով, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

«Նախ և առաջ, Կոնվերս Բանկը Կարիերայի տոնավաճառի այցելուներին է ներկայացրել  առկա թափուր աշխատատեղերը՝ դրանց նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած երիտասարդներին հնարավորություն տալով օնլայն կամ թղթային տարբերակով լրացնել աշխատանքի հայտեր և համալրել Կոնվերս Բանկի ռեզերվը: Լավագույն ուսանողները՝ համապատասխան  թափուր հաստիքների առկայության դեպքում , վերապատրաստում անցնելուց հետո աշխատանքով կապահովվեն Բանկում»,- նշել են Կոնվերս Բանկից:

Զուգահեռաբար,Կոնվերս Բանկի աշխատակիցները Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողներին են ներկայացրել հատուկ երիտասարդների համար մշակված բանկային պրոդուկտները:

«Կոնվերս Բանկի տաղավար այցելուների հետաքրքրությունը մեծ էր ինչպես թափուր աշխատատեղերի, այնպես էլ երիտասարդներին միտված պրոդուկտների նկատմամբ: Մասնավորապես, խոսքը «Կերտիր քո վարկային պատմությունը» պրոդուկտի, աշխարհի  տարբեր երկրների ավելի քան 40 հազար մշակութային, կրթական օջախներում, առևտրի ցանցերում, գրադարաններում  զեղչերի հնարավորություններ ընձեռող VISA ISIC վճարային քարտի, մատչելի հիփոթեքային պրոդուկտների մասին է»,- եզրափակել են  Բանկում։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև