14.05.2018 21:35
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միացել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումներին, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։
Նշված միջոցառումները նվիրված են Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:
«Նշված միջոցառումների շրջանակում Կենտրոնում այցելուներին կներկայացվեն Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամների ստեղծման պատմությունը, Կենտրոնական բանկի թողարկած հուշադրամները՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին»,– նշվում է հաղորդման մեջ։ Միաժամանակ, այցելուները կարող են ծանոթանալ նաև Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը՝ հնագույն մետաղադրամներից մինչև ժամանակակից դրամանիշեր, հայկական դրամի պաշտպանական հատկանիշերին:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ԿԲ այցելուների կենտրոնը այցելուների համար բաց կլինի ուրբաթ՝ մայիսի 18-ին ժամը 09:00 - 18:00 և շաբաթ՝ մայիսի 19-ին ժամը 10:00 - 22:00:
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցելու միջոցառումներին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: