ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 93,5 մլն դոլար

21.05.2018 12:54
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 93,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերն մայիսի 14-ից 18-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 93,5 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 483,42 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել 9,1 մլն եվրո և մոտ 1091,9  մլն ռուբլի, համապատասխանաբար, 573,52 դրամ և 7,76 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։

Բացի այդ, ապրիլի մայիսի 7-ից 13-ը ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 56,8 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 31,6 մլն ($1– 483,26 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև