Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2018 թ.-ի ապրիլին կրճատվել է 19,6 մլն դոլարով

31.05.2018 15:07
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2018 թ.-ի ապրիլին կրճատվել է 19,6 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2018 թ.-ի ապրիլի վերջի տվյալներով կազմել է 6 867.46 մլն դոլար` մեկ ամսում կրճատվելով 0,28%-ով կամ 19,6 մլն դոլարով, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ԱՎԾ տվյալների, Հայաստանի արտաքին պետական պարտքը 2018 թ.-ի ապրիլի վերջում կազմել է 5 533.9 մլն դոլար` կրճատվելով 40,8 մլն դոլար:

Արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 4 927.8 մլն դոլար բաժին է հասնում ՀՀ կառավարության պարտքին (35,9 մլն դոլարի անկում), իսկ հանրապետության Կենտրոնական բանկի պարտքը կազմում է 606 մլն դոլար (4,8 մլն դոլարի անկում):

Հայաստանի ներքին պարտքը 2018 թ.-ի ապրիլի վերջին կազմել է 1 333.5 մլն դոլար` աճելով 21,1 մլն դոլարով: Ընդ որում, մոտ 1 173.2 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտքին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 151.32 մլն դոլար, ներքին երաշխիքները` 9 մլն դոլար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև