Կոնվերս բանկն ամփոփել «Հանդիպենք չեմպիոններին» ակցիայի արդյունքները

31.05.2018 16:49
Կոնվերս բանկն ամփոփել «Հանդիպենք չեմպիոններին» ակցիայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկն ամփոփել է «Հանդիպենք չեմպիոններին» ակցիայի արդյունքները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ակցիան գործարկվել էր մարտին՝ Կոնվերս Բանկի  Mastercard և Maestro քարտապանների համար: Ակցիայի նպատակը հաճախորդների խրախուսումն էր, ինչպես նաև անկանխիկ գործարքների ծավալի աճը:

«Ակցիայի ընթացքում՝ մարտի 26-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում,  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ , զգալի աճել է Կոնվերս Բանկի  Mastercard և Maestro  քարտերով անկանխիկ գործարքների և՛ քանակը ,և՛ ծավալը: Մասնավորապես,   Բանկի քարտերով անկանխիկ գործարքների շրջանառությունը աճել է 23%-ով, իսկ անկանխիկ գործարքների քանակը՝ 77%-ով»,- ասացին Բանկում:

Զուգահեռաբար, ակցիայի մասնակիցները, կատարելով անկանխիկ գնումներ Բանկի գործընկերային ցանցում, օգտվել  են գումարի հետվերադարձի, Կոնվերս  միավորներ կուտակելու հնարավորությունից, իսկ 10-ը հաջողակներ՝ խաղարկությամբ, ստացել էին   տարբեր մրցանակներ՝ 6 հատ 100.000 դրամ, 3 հատ 250.000 դրամ և  UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակչի 1 տոմս՝ երկու անձի համար ( ներառյալ ուղեգիրը):

Բանկից հայտնում են, որ խաղարկությանը մասնակցել են նվազագույնը 400 000 դրամ (համարժեք արտարժույթ)ընդհանուր գումարի առնվազն 25 անկանխիկ գործարք քարտապանները:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

 

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև