Կոնվերս բանկի աջակցությամբ վանաձորցի երեխաներին է ներկայացվել «Անուշ» օպերան

04.06.2018 18:43
Կոնվերս բանկի աջակցությամբ վանաձորցի երեխաներին է ներկայացվել «Անուշ»  օպերան

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի թատրոնի  թատերախումբը Կոնվերս Բանկի աջակցությամբ վանաձորցի երեխաներին է ներկայացրել «Անուշ»  օպերան, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, միջոցառումը բեմադրվել է հատուկ դպրոցական տարիքի երեխաների համար: Միջոցառմանը ներկա էին հարյուրավոր երեխաներ՝ այդ թվում հատուկ խնամքի կենտրոնների շահառուներ:

«Կոնվերս Բանկում ավանդաբար նշում են Երեխաների միջազգային օրը՝ տարբեր մարզերում բնակվող երեխաների հունիսի մեկին փոքրիկ տոն նվիրելով: Այս անգամ մենք նրանց դասական երաժշտություն ունկնդրելու հնարավորություն ընձեռեցինք: Թումանյանի «Անուշ»-ի ներկայացումը Վանաձորում պատահական չէր: Ո՞վ ավելի լավ կհասկանա մեծ հայ գրողին, եթե ոչ նրա բնօրրան Լոռիում ծնված ու մեծացած, թումանյանական լեզվի նրբերանգներին տիրապետող  երեխաները»,-ասաց  Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Արեգնազ Հակոբյանը:

Նախորդ տարիներին՝ հունիսի մեկի կապակցությամբ, Կոնվերս Բանկը   գլյուկոմետրի թեստ-երիզներ և նվերներ է հանձնել Արզնի 1 առողջարանում հանգստացող, «Մուրացան» հիվանդանոցում բուժվող շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին: Իսկ Բանկի աշխատակիցները արյուն են հանձնել Արյունաբանական Կենտրոնում բուժվող երեխաների համար և համալրել Վանաձորի մանկատան 10 սաների անունով բացված ավանդային հաշիվները: Գումարը երեխաները տնօրինելու իրավունք կունենան չափահաս դառնալուց հետո:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

 

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև