Կոնվերս Բանկը՝ Sevan Startup Summit 2018-ի հովանավոր

06.06.2018 14:23
Կոնվերս Բանկը՝ Sevan Startup Summit 2018-ի հովանավոր

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. 25-ամյակի միջոցառումների շրջանակներում Կոնվերս Բանկը հանդես է գալիս որպես «Sevan Startup Summit 2018»-ի հովանավոր, որի  «Seaside Startup Summits  գալա միջոցառմանը» մասնակցելու նպատակով հուլիսի 22-29-ը Սևանում  են հավաքվելու ավելի քան 1000 ձեռնարկատերեր՝ աշխարհի տարբեր երկրներից:

«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս Կրթության, նորարարական մտածելակերպի խրախուսման նախագծերով՝ երիտասարդներին հնարավորություն տալով ստանալ մրցունակ կրթություն, ինչպես նաև կյանքի կոչել ամենատարբեր նորարարական նախագծեր: «Sevan Startup Summit »-ի հետ համագործակցությունը նման նախագծերին աջակցելու լավագույն հնարավորություններրից է: Մենք ոչ միայն հանդես ենք գալիս որպես միջացառման հովանավոր. Կոնվերս Բանկի առաջարկով՝ այս տարի առաջին անգամ, դրա շրջանակներում ներկայացվելու են նաև ֆինթեք ոլորտում ստարտափ գաղափարներ և նախագծեր: Կոնվերս Բանկը մտադիր է աջակցել դրանցից լավագույնի իրականացմանը»,-ասել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Շատ ուրախ ենք, որ Կոնվերս Բանկը միացել է մեր աջակիցներին, և փոխշահավետ շարունակական համագործակցություն ենք ակնկալում Բանկի հետ։ Ստարտափ էկոհամակարգի զարգացումը կարևոր է հայաստանում կայուն բիզնես միջավայրի ստեղծման համար»,- ասել է «Sevan Startup Summit»-ի  գլխավոր տնօրեն Վահագն Ռափյանը:

Միջոցառման ընթացքում ստարտափները կհանդիպեն ներդրողների և վենչուրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կմասնակցեն ձեռներեցների և բիզնես փորձագետների կողմից անցկացվելիք դասախոսությունների և մենթորության: Ստարտափները կմասնակցեն նաև 50,000 ԱՄՆ դոլար  ընհանուր մրցանակային ֆոնդով  մրցույթների:

Մանրամասների համար կարելիէ  այցելել sss.am կայք։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև