Լեգելատա-ն իրավաբանական աջակցություն է ցուցաբերում ԱԳՌԻՖ Կոոպերատիվ Յու Էյ-ին Ինեկոբանկ ՓԲԸ բաժնետոմսերի ձեռք բերման գործարքի շրջանակներում

12.06.2018 14:07
Լեգելատա-ն իրավաբանական աջակցություն է ցուցաբերում ԱԳՌԻՖ Կոոպերատիվ Յու Էյ-ին Ինեկոբանկ ՓԲԸ բաժնետոմսերի ձեռք բերման գործարքի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/.  ԱԳՌԻՖ Կոոպերատիվ Յու Էյ ընկերությունը ձեռք է բերել Ինեկոբանկ ՓԲԸ–ի բաժնետոմսերը, ինչում իրավաբանական աջակցություն է ցուցաբերել Լեգելատա իրավաբանական ընկերությունը։

Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, գործարքի արդյունքում ԱԳՌԻՖ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ Յու Էյ- ը ձեռք բերեց Ինեկոբանկ ՓԲԸ բաժնետոմսերի ավելի քան 10 տոկոսը 2018 թվականի մայիսին: Ինեկոբանկ ՓԲԸ-ն Հայաստանի և Հարավային Կովկասի անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին ու խոշոր կորպորացիաներին ծառայություններ մատուցող բանկ է:

«Մենք ավելի քան բավարարված ենք Լեգելատա-ի մատուցած ծառայությունների համար: Լեգելատա-ի թիմը ցուցաբերեց շատ պրոակտիվ մոտեցում և պատրաստ է օրվա ցանկացած ժամի օգնել սեղմ ժամկետներում դրված խնդիրը կատարելու և պահանջվող թույլտվությունները ստանալու համար: Մենք շատ գոհ ենք Լեգելատայի կոմպետենտության մակարդակից ու այն մշակված բանակցային հմտություններից, որը Լեգելատան ներդրեց այս գործարքի կայացման համար»,– ասաց Ինկոֆին Ինվեսթմենթ Մենեջմենթ-ի իրավաբան Գոյդըլ վան դե Պլասը:

Բանկային և ֆինանսական ոլորտում Լեգելատան ավանդաբար ուժեղ է հատկապես, երբ խոսքը գնում է ձեռբերումների և կլանումների, ինչպես նաև հանրային թույլտվություններ ստանալու մասին: Մեզ համար մեծ բավարարվածություն է մասնակցել ԱԳՌԻՖ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ Յու Էյ-ի հաջողությանը այս գործարքի շրջանակում, - ասաց Լեգելատայի գործընկեր Գոռ Մարգարյանը:

Գործարքի իրավական կողմը կազմված է իրավաբանական, ներառյալ հարկային աուդիտից, որի իրականացումը գլխավորեց գործընկեր իրավաբան Ալլա Հախնազարյանը, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թույլտվություններ ստանալու գործընթացից, որի իրականացումը գլխավորեց ավագ իրավաբան Արթուր Բուդուրյանը և գործարքի բանակցման ու պայմանագրային գործընթացից, որը գլխավորեց գործընկեր իրավաբան Գոռ Մարգարյանը:

ԱԳՌԻՖ Կոոպերատիվ Յու Էյ-ը նիդեռլանդական ներդրումային հիմնադրամ է, որի կառվարիչն է Ինկոֆին Ինվեսթմենթ Մենեջմենթ բելգիական ընկերությունը:

Վերջինս զարգացող երկրներում ֆոնդերի և ներդրումների կառավարում է իրականացնում համաչափ զարգացում ապահովելու նպատակով: Ինկոֆին Ինվեթմենթ Մենեջմենթի կառավարման ներքո գտնվող ֆոնդերի հիմնական ներդրողներ են` առաջատար զարգացման ֆոնդերը, բանկեր, ապահովագրական ընկերություններ, կենսաթոշակային հիմնադրամներ, այլընտրանքային ներդրումային հիմնադրամներ, ինչպես նաև անհատ ներդրողներ:

Գործարքի մասին ավելի մանրամասն տեղեկատվության համար կարելի է անցել հետևյալ հղումով:

-0-

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև