Հայկական բանկերին թույլատրել են «ներել» քաղաքացիների տուգանքները ժամկետանց վարկերի մասով

12.06.2018 18:17
Հայկական բանկերին թույլատրել են «ներել» քաղաքացիների տուգանքները ժամկետանց վարկերի մասով

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը նախօրեին կայացած արտահերթ նիստի ժամանակ հաստատեց հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունների նախագիծը, ըստ որի` ՀՀ–ում բանկերին թույլատրվում է «ներել» քաղաքացիների`անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանք­ները:

«Այս փոփոխությունները վերաբերում են միայն այն ֆիզիկական անձանց, որոնց վարկերը ճանաչվել են անհուսալի մինչև մայիսի 31–ը», – նախագիծը ներկայացնելիս նշել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նշվել է նաև, որ այսուհետ բանկերին թույլատրվում է չվճարել եկամտահարկ այն տույժերի և տուգանքների մասով, որոնցից նրանք կհրաժարվեն, այն դեպքում, երբ ավելի վաղ նրանք ստիպված էին անել դա` անկախ այն բանից` տուգանքը գանձվել է, թե ոչ։

Նախարարը նաև ընդգծել է, որ տուգանքից ազատումը չի նշանակում ազատում հիմնական գումարի վճարումից։ Առաջարկվող նախաձեռնությունը չի կրում պարտադիր բնույթ, և բանկերն ազատ են իրենց որոշման մեջ, որը վերաբերում է վարկառուին տուգանքների վճարից ազատելուն։

Ըստ նախագծի, տույժերից և տուգանքներից ազատելու պայմանավորվածությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հիմնական գումարը վճարվի 90 օրում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ այս որոշումն ուղղված է բանկերի և վարկառուների հարաբերությունների բացասական երևույթների վերացմանը։

«Մենք այս փոփոխությունով դե–ֆակտո առաջարկում ենք, որպեսզի քաղաքացիները գան այն սկզբնական վիճակին, որը հաստատվել էր պայմանագրով բանկի և փոխառուի միջև։ Այսինքն, նրանց հարաբերությունների ողջ բացասական պատմությունը ջնջվում է, և նրանք փորձում են նոր էջից սկսել իրենց հարաբերությունները», – ասաց նա։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև