ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» բժշկական համաժողովի գլխավոր հովանավոր

15.06.2018 13:33
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» բժշկական համաժողովի  գլխավոր հովանավոր

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. «Շենգավիթ» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» միջազգային ուսումնական դասընթացը, որը կազմակերպվել է «Հայկական հակաքաղցկեղային լիգա» ՀԿ-ի կողմից:

Դասընթացի կազմակերպման գլխավոր հովանավոր դարձավ ՎՏԲ-Հայաստան Բանկը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Նման մասշտաբային միջոցառումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում բժշկական ոլորտի համար: Դասընթացի ընթացքում Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից և Եվրոպայից բարձր որակավորում ունեցող բժիշկները, վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման առաջատարները հանդես են եկել դասախոսություններով, անցկացրել գործնական պարապմունքներ և վիրահատություններ: Համաժողովին մասնակցում էին առաջատար բժշկական հաստատությունների շուրջ 200 բժիշկներ տարբեր երկրներից»,– ասվում է հաղորդման մեջ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը ձգտում է նպաստել առողջապահության ոլորտի զարգացմանը, և հովանավորչական գործունեության շրջանակներում բազմիցս մասնակցում է բժշկության, առողջ ապրելակերպի և սպորտի ոլորտում տարաբնույթ նախագծերի կազմակերպմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև