ՀՀ կառավարությունն ու KFW բանկը համագործակցության ընդլայնման հարցեր են քննարկել

19.06.2018 18:54
ՀՀ կառավարությունն ու KFW բանկը համագործակցության ընդլայնման հարցեր են քննարկել

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KFW) Միջին Ասիայի ու Հարավային Կովկասի տարածաշրջանի համակարգող Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է բանկի հետ համագործակցության ակտիվացումն ու զարգացումը՝ ընդգծելով վերջինիս կարևոր դերակատությունը մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերում:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է համատեղ վարկային ծրագրերի արդյունավետության բարձրացման և ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: Գործադիրի ղեկավարը հյուրերին ներկայացրել է կառավարության գործունեության առաջնահերթությունները, նախաձեռնած բարեփոխումները, մասնավորապես` բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Ընդգծելով, որ Հայաստանի հետ գործընկերությունը նպաստում է հայ-գերմանական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը՝ Օլաֆ Զիմելկան հավելել է, որ Գերմանական զարգացման բանկը պատրաստ է նպաստել փոխգործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում ընթացիկ, ինչպես նաև ապագա ծրագրերին վերաբերող հարցեր:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև