Կոնվերս Բանկում ավտովարկավորումը շահավետ է

20.06.2018 16:04
Կոնվերս Բանկում ավտովարկավորումը շահավետ է

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը, գործարկած ակցիայի շրջանակներում, էապես բարելավել է ավտովարկավորման պայմանները՝ դրանք դարձնելով առավել շահավետ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը բավականին պարզեցրել է  վարկավորման ընթացքը՝ ավտովարկավորումը հասանելի դարձնելով առավել մեծ թվով հաճախորդների: Մասնավորապես, բանկը հաճախորդներին է առաջարկում մինչև  84 ամիս ժամկետով դրամային վարկեր (տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 11%-ից)՝  0-10 տոկոս կանխավճարով: Վարկավորման առավելագույն գումարը 12 մլն ՀՀ դրամն է: Ակցիայի շրջանակներում գրավադրվող գույքի ապահովագրություն չի պահանջվում,  իսկ համապատասխան որոշում կայացվում է մեկ օրում»,-ասացին բանկում:

Նշվեց նաև, որ առանջնային շուկայից ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով վարկավորման համար տրանսպորտային միջոցի գնահատում ևս չի պահանջվում: Որպես գրավադրման արժեք  հիմք է ընդունվում  ավտոմեքենա իրացնող ընկերությունների կողմից ներկայացված գինը:

Ակցիայի վերջնաժամկետը օգտոստոսի 31-ն է: Մանրամասները՝ հղմամբ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև