Պատգամավորները որոշել են «ներել» քաղաքացիների վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանք¬ները

21.06.2018 15:46
Պատգամավորները որոշել են «ներել» քաղաքացիների վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանք¬ները

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Ազգային ժողովը հինգշաբթի նիստին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է փոփոխություններ Հարկային օրենսգրքում, ըստ որի ՀՀ–ում բանկերին թույլատրվում է «ներել» քաղաքացիների անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանք­ները:

Ինչպես օրինագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, այս փոփոխությունները վերաբերում են միայն այն ֆիզիկական անձանց, որոնց վարկերը ճանաչվել են անհուսալի մինչև սույն թվանականի մայիսի 31–ը։

Նշվել է նաև, որ այսուհետ բանկերին թույլատրվում է չվճարել եկամտահարկ այն տույժերի և տուգանքների մասով, որոնցից նրանք կհրաժարվեն, այն դեպքում, երբ ավելի վաղ նրանք ստիպված էին անել դա` անկախ այն բանից` տուգանքը գանձվել է, թե ոչ։

Նախարարը նաև ընդգծել է, որ տուգանքից ազատումը չի նշանակում ազատում հիմնական գումարի վճարումից։ Առաջարկվող նախաձեռնությունը չի կրում պարտադիր բնույթ, և բանկերն ազատ են իրենց որոշման մեջ, որը վերաբերում է վարկառուին տուգանքների վճարից ազատելուն։

Ըստ նախագծի, տույժերից և տուգանքներից ազատելու պայմանավորվածությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հիմնական գումարը վճարվի 90 օրում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև