Զիգզագ ընկերությունը հայտարարել է «Զիգզագ Անտենա» նոր վաճառասրահի բացման մասին

22.06.2018 11:29
Զիգզագ ընկերությունը հայտարարել է «Զիգզագ Անտենա» նոր վաճառասրահի բացման մասին

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/.  ԶԻԳԶԱԳ ընկերությունը հայտնում է ևս մեկ ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ վաճառասրահի բացման մասին:

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, վաճառասրահը կգործի Կոմիտաս 58 հասցեում։ Պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 23-ին ժամը 11:00-ին

ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ մոբայլ և IT սարքավորումների մասնագիտացված նոր վաճառասրահի բացման կապակցությամբ այդ օրը սմարթֆոնի կամ նոթբուքի գնում կատարող հաճախորդներին ԶԻԳԶԱԳ ընկերության կողմից սպասվում են նվերներ:

«Բացելով ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ վաճառասրահների ցանցը՝ ԶԻԳԶԱԳ ընկերությունն իր առջև նպատակ է դրել ստեղծելու նոր ձևաչափ՝ մասնագիտացված հարթակներում բարձրորակ սմարթֆոնների և ժամանակակից գաջեթների լայն տեսականի ներկայացնելու համար»,– նշվում է հաղորդման մեջ։

ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ ցանցի վաճառասրահներում ներկայացված է տասնյակ հանրաճանաչ բրենդների սմարթֆոնների, պլանշետների, նոթբուքների, ինչպես նաև հարակից աքսեսուարների լայն տեսականի: Մոդելները ցուցադրված են հաճախորդի համար հասանելի և հարմար եղանակով. յուրաքանչյուր գնորդ հնարավորություն ունի ձեռքը վերցնել իրեն հետաքրքրող մոդելն ու, ցանկության դեպքում, տեղում փորձարկել այն:

Վաճառասրահներում գործում է մասնագիտական խորհրդատվություն Apple, Samsung, Xiaomi, Meizu, Sony, Huawei, JBL, Dell, Hp, Canon, Nikon, Panasonic և այլ հանրաճանաչ ապրանքանիշների ներկայացված ապրանքատեսականու համար:

: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև