ԱԱԾ–ն «թեժ» ամառ է խոստանում. ուժայինները ստուգում են նախկին պաշտոնյաների դրամական փոխանցումները

27.06.2018 13:32
ԱԱԾ–ն «թեժ» ամառ է խոստանում. ուժայինները ստուգում են նախկին պաշտոնյաների դրամական փոխանցումները

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./ԱՌԿԱ/. Ուժային կառույցներն այժմ ուսումնասիրում են նախկին պաշտոնյաների ստացած ամսական դրամական փոխանցումները, գրում է «Հրապարակ» թերթը։ 

Թերթի տվյալներով, ուժային կառույցներն այժմ ուսումնասիրում են նախկին պաշտոնյաների ստացած ամսական դրամական փոխանցումները, որոնք տրվել են որպես հավելավճար։     

«Հրապարակի» տվյալներով, ըստ լուրերի՝ որոշ պաշտոնյաների դեպքում դրանք հասել են ամսական մինչև 15 հազար դոլարի։

«Մեխանիզմը գործել է այսպես՝ պաշտոնյայի բանկային քարտին ամեն ամիս X գումար փոխանցելով։ Այժմ աշխատանք է տարվում՝ պարզելու այդ գումարների աղբյուրները, խոսքն ամսական մի քանի միլիոն դոլարի մասին է։ Այնպես որ՝ ԱԱԾ-ն թեժ ամառ է խոստանում, չենք ձանձրանա», – գրում են հոդվածի հեղինակները։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև