Յունիբանկի «Non-Cash» անկանխիկ սպառողական վարկերի համար կարելի է դիմել առցանց

27.06.2018 15:58
Յունիբանկի «Non-Cash»            անկանխիկ սպառողական վարկերի համար կարելի է դիմել առցանց

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/.  «Non-Cash»            անկանխիկ սպառողական վարկերի համար այսուհետ կարելի է դիմել նաև           օնլայն` առանց բանկ  այցելելու, հայտնում է բանկի ծառայությունը:

Յունիբանկն այդ կերպ էապես խնայում է իր հաճախորդների ժամանակը`           հնարավորություն ընձեռելով վարկի համար           դիմել ցանկացած պահի:

Հաճախորդների  հարմարավետության ապահովման համար վարկի հայտը կարելի է լրացնել`   այցելելով  ինչպես  բանկի կայք` goo.gl/sjTTZJ,  այնպես էլ ֆեյսբուք:

«Իր    մատճելի պայմանների և պարզ ընթացակարգի շնորհիվ,  «Non-Cash» վարկը հասանելի է           առավելագույն թվով հաճախորդներին:  Վարկը տրամադրվում է     անկանխիկ` քարտով,  մինչև           48 ամիս ժամկետով: Գումարը կազմում է  մինչև     1 մլն ՀՀ դրամ, տոկոսադրույքը` 15% տարեկան»,- ասվում է հաղորդման մեջ:

Ինչպես նշվում է հաղոդման մեջ, վարկի գծով  մարումները  կարելի  է  կատարել  ինչպես  մասնաճյուղերում`  սպասարկող  աշխատակցին  դիմելով,  այնպես  էլ  ինքնուրույն`           բանկի վճարային տերմինալների  միջոցով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում  է  առանց  սահմանափակումների և տույժերի:

Սպառողական  վարկավորման շուկայում Յունիբանկն առաջատար բանկերից մեկն է, ինչը մեծապես պայմանավորված է բնակչության  համար  վարկավորման  մատչելի  պայմանների  ապահովմամբ:            Այսօր Յունիբանկն օրական տրամադրում է ավելի քան 1 000 վարկ:

«Յունիբանկը մեծ ուշադրություն է հատկացնում հատկապես արագ և պարզ սպասարկմանը և ձգտում է         ծառայությունները մատուցել հաճախորդի համար ամենահարմար         տարբերակով:  Վարկերն առավել մատչելի դարձնելու համար այս տարի բանկի կողմից արդեն իսկ վերանայվեցին և նվազեցվեցին սպառողական վարկերի տոկոսադրույքները:  Յունիբանկն  առաջին բանկն էր Հայաստանում,         որ հնարավորություն ընձեռեց իր հաճախորդներին վարկի համար դիմել         նաև օնլայն: Այսօր մենք հայտի օնլայն տարբերակ ենք առաջարկում նաև         Non-Cash վարկի համար, որպեսզի մեր հաճախորդները կարողանան օգվտել         մեր ծառայությունից հենց իրենց տանը` առանց բանկ այցելելու և         առավել ևս հերթ կանգնելու»,- նշեց Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև